«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բեռլին

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բեռլին
09.03.2018 | 21:08

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Գերմանիա՝ Բեռլինում մարտի 10-ից 28-ը կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու:

Որպես մրցաշարի պատվավոր հյուր` նա մարտի 10-ին կկատարի խաղի խորհրդանշական առաջին քայլը: Բեռլինյան մրցաշարին կմասնակցի 8 ուժեղագույն շախմատիստ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017-ին ամենաբարձր միջին գործակից ունեցող Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և ՈՒեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (ՌԴ) և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ):

Հավակնորդների մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով՝ 2 շրջանով` 14 խաղափուլով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում:

Դիտվել է՝ 1696

Մեկնաբանություններ